slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրին

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի նախաձեռնությամբ և ՀՀ ոստիկանության աջակցությամբ Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրի երկրորդ փուլի գործարկման շրջանակներում 2019 թվականի հունիսի 02-ից 07-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյու¬նատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դ.Մելքումյանը և ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժանմունքի պետ Մ. Ալոյանը գործուղվել են Ուկրաինա Հանրապետություն՝ Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտ:
Այցի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարության և համապատասխան բաժինների ղեկավարների և փորձագետների հետ, որի ընթացքում ծանոթացել են Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտում իրականացվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, մասնավորապես՝ հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական և աշխատանքի անվտանգության, ձեռագրաբանական ոլորտների կիրառվող հետազոտությունների մեթոդներին և մեթոդիկաներին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը, արդիական նյութատեխնիկական բազային, ձեռագրերի ուսումնասիրմանն առաջադրվող խնդիրներին, զարգացման հեռանկարներին, լավագույն փորձին և տեխնոլոգիաներին, փորձագիտական ընթացակարգերին, կատարել փորձի փոխանակում գիտագործնական խնդիրների լուծման շրջանակներում: 
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաև այց Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի Չերկասի բաժանմունք (ք.Չերկասի), ինչպես նաև Չերկասի Չերնոբիլի հերոսների անվան հրդեհային անվտանգության ինստիտուտ։ Գործուղման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ինստիտուտի ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցված լսարանները, վարժանքի կենտրոնը, այդ թվում նաև գազածխապաշտպանական համալիրը, ինչպես նաև հաստատության տարածքում գտնվող ուսումնական հրշեջ-փրկարար ստորաբաժանումը, որտեղ ցուցադրվել են հերթապահության մեջ գտնվող գործող տեխնիկան, փրկարար սարքավորումները և տեխնիկական միջոցները։ 
Գործուղման շրջանակներում ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժանմունքի պետ Մ. Ալոյանի կողմից անցկացվել է նաև սեմինար, որի ընթացքում ներկայացվել են տարբեր լեզուներով /պարսկերեն, արաբերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն …/ ձեռագիր գրառումներով կատարվող ձեռագրաբանական փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռքբերումները, իրականացվել արդյունավետ քննարկում: 
Արդյունքում, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի համապատասխան փորձագետների միջև ձևավորվել են փոխգործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալելու ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow